Սանկտ Պետերբուրգի Ռուսական փողային նվագախումբը հանդես կգա Երևանում: Ինչպես տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգը տեղի կունենա հունիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

 

Երեկոն կանցկացվի «Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակներում: Ռուսական փողային նվագախումբը և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Պոլյանիչկոն հայ ունկնդրին կներկայացնեն Բախի, Տրոյանի, Չայկովսկու, Ռոսինիի, Կաչչինիի, Շիլկլոպերի, Ռավելի և Դենցայի գործերը: Միջոցառման նախաձեռնողներն են ՀՀ և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները: