Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր ֆոտոշարքի է մասնակցել: Գեղեցկուհին զարդարել է "Fader Magazine" ամսագրի շապիկը: Երգչուհին նաև հարցազրույց է տվել ամսագրին, որում պատմել է իր նոր ձայնասկավառակի և 2013 թվականին Դուբլինում ունեցած իր հուզիչ ելույթի մասին, որի ժամանակ նա արտասվել է:
«Բոլորն ուզում են իմանալ, թե ես ինչու արտասվեցի ելույթի ժամանակ, բայց ես չհասկացա՝ ինձ հետ ինչ կատարվեց, ուղղակի ես ինձ շատ վատ զգացի այդ պահին: Ես հաճախ եմ ինձ վատ զգում, բայց դրա պատճառը չգիտեմ: Միշտ տարբեր քաղաքներում համերգային ծրագրերով եմ հանդես գալիս և զգում եմ, որ մարդիկ ինձ սիրում են: Երբ ես արտասվեցի, զգացի, որ իմ երկրպագուներն ինձ ավելի շատ են սիրում, քան ես՝ ինքս ինձ»,- ասել է երգչուհին: