Քաղաքական գործիչները նույն շոու-բիզնեսի աստղերն են, միայն թե մասնագիտական այլ ոլորտում: Նրանց նկարները, եթե նույնիսկ չեն զարդարում աղջիկների վերնաշապիկները, ապա հաստատ իրենց հաստատուն տեղն ունեն հեղինակավոր և ճանաչված գրասենյակներում: Top.Politik-ը Ձեզ է ներկայացնում սեքսուալ քաղաքական գործիչների թոփ 10-ը, որը կազմվել է ըստ սոցիալական հարցումների:
10. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը 15-րդ անգամ անընդմեջ «Տարվա մարդ» է ճանաչում, նախագահ, ով համարվում է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, սեքսուալ քաղաքական գործիչների ցանկում հայտնվել է 10-րդ հորիզոնականում:
Երբ 2013 թվականի հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինաները հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, ավելացան շշուկները, որ մարմնամարզուհի Ալինա Կաբաևան է հենց այն կինը, հանուն որի Ռուսաստանի նախագահը լքեց իր` 30 տարվա կողակցին: Պուտինի և Կաբաևայի հարաբերությունների մասին խոսում էին դեռ 2006-ից:
Թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, դեռ պարզ չէ, բայց այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին շատերն են համարում համակրելի և սեքսուալ տղամարդ, միանշանակ այդպես է:
9. Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին` որպես սեքսուալ քաղաքական գործիչ, այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Սեքսուալ Սարկոզիի երրորդ կինը՝ Կարլա Բրունին, դասական գեղեցկությամբ և սեքսուալությամբ չի զիջում իր ամուսնուն: Բրունիի և Նիկոլա Սարկոզիի հանդիպումը տեղի է ունեցել 2007 թվականի աշնանը՝ վերջինիս ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց:
2008 թվականի հունվարի 8-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, Սարկոզին պաշտոնապես հաստատել է իրենց սիրավեպի մասին լուրերը՝ անգամ ակնարկելով, որ պատրաստվում է ամուսնանալ Կարլայի հետ: 2008 թվականի փետրվարի 2-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Բրունիի և Սարկոզիի հարսանեկան արարողությունը. Նիկոլա Սարկոզիի համար դա երրորդ ամուսնությունն էր: Առաջին անգամ Ֆրանսիայի նախագահն ամուսնանում էր՝ լինելով նախագահի պաշտոնում:
8. Չե Գևարա
Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից Էռնեստո Գևարան, ով հայտնի ու ճանաչված է որպես Չե Գևարա, Էլ Չե կամ միայն Չե, զբաղեցնում է այս ցուցակի 8-րդ հորիզոնականը:
Չնայած նրան, որ նա տառապում էր սուր ասթմայի տկարացնող նոպաներով, որոնք նրան իր ողջ կյանքի ընթացքում պիտի վշտացնեին, նա հիանալի մարզիկ էր, վայելում էր լողը, ֆուտբոլը, գոլֆը։ Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակն ու միջավայրը։
Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով` Լա Իգերա բնակավայրում, Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին` 39 տարեկանում: Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերն աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։
7. Ջոն Քենեդի
Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, ով այս պաշտոնն զբաղեցրել է 1961 թվականի հունվարի 20-ից մինչև 1963 թվականի նոյեմբերի 22-ը, այս ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Մերիլին Մոնրոյին կենդանի հիշող տարեց ամերիկացիները վստահ են, որ 36-ամյա Մոնրոյի մահն, այսպես, թե այնպես, կապված է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի հետ: Ջոն Քենեդիի հետ հնարավոր կապի մասին խոսակցությունների առիթ տվել էր ինքը՝ Մոնրոն, ով հանելուկային մահվանից մի քանի ամիս առաջ՝ նախագահի ծննդյան օրը, կատարել էր Happy Birthday, mister President հայտնի երգը:
6. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի` արդեն նախկին պետքարտուղար 60-անց Հիլարի Քլինթոնին բաժին է ընկել 6-րդ հորիզոնականը: Հիլարին Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինն է, իսկ 1993-2001 թվականներին եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը։
Մասնակցել է 2008 թվականի նախագահական ընտրություններին որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությունը 1969 թվականին, երբ հրապարակային ելույթ է ունեցել` կոչ անելով պաշտպանել մարդկանց իրավունքները։
5. Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Քիրշներ
5-րդ հորիզոնականում է գտնվում արգենտինացի փաստաբան և քաղաքական գործիչ, Արգենտինայի նախագահ Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Քիրշներ, ում, սովորաբար, կոչում են Քրիստինա Ֆերնանդես կամ Քրիստինա Քիրշներ:
2007 թվականին կայացած ընտրություններին Քրիստինա Քիրշներն Արգենտինայի նախագահության թեկնածու էր և ներկայացնում էր իշխող «Հաղթության ճակատ կուսակցությունը։ Նա հաղթեց քվեների 45.29%-ով, ինչը 22%-ով ավելի էր, քան երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի քվեները։ Քիրշներն Արգենտինայի երկրորդ կին նախագահի թեկնածուն էր և հանրության մեջ հայտնի է որպես շատ գայթակղիչ և կրքոտ քաղաքական գործիչ:
4. Ժոզեֆ Կաբիլա
Ժոզեֆ Կաբիլայի անունը հնարավոր է ոչինչ չասի: Մինչդեռ, Ժոզեֆ Կաբիլան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 4-րդ նախագահն է: 2001 թվականին Կաբիլան «բարձրացավ գահին» և դարձավ աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը: Այդ ժամանակ նա ընդամենը 29 տարեկան էր:
Տաք աֆրիկական արյունը, տղամարդկությունը, քաջությունը և դաժանության արդար չափաբաժինը Ժոզեֆին տեղ հատկացրին ամենասեքսուալ քաղաքական գործիչների ցուցակի 4-րդ հորիզոնականում:
3. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հայտնվել է սեքսուալ քաղաքական գործիչների 3-րդ հորիզոնականում:
52 տարեկան հասակում Ստոլտենբերգը կարող է հեշտությամբ մրցել հոլիվուդյան ցանկացած աստղի հետ:
2. Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկ
Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկը հայտնվել է այս ցանկի 2-րդ հորիզոնականում: Նա Բութանի թագավոր է դարձել 26 տարեկան հասակում: Ասիայի ամենանախանձելի փեսան 2012 թվականին ամուսնացել է իր ընտրյալի՝ 21-ամյա ուսանողուհի Ջեցուն Պեմայի հետ, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Թագավորի ընտրյալը սովորական ընտանիքից է, ով համարվում է թագավորության ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Ջեցունը կրթություն է ստացել Հնդկաստանում, իսկ հիմա սովորում է Լոնդոնի քոլեջի միջազգային հարաբերությունների բաժնում: Նա փայլուն տիրապետում է մի քանի օտար լեզուների, այդ թվում` անգլերենին ու հինդուին:
1. Յուլիա Տիմոշենկո
Սեքսուալ քաղաքական գործիչների առաջին հորիզոնականում է հայտնվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Տիմոշենկոն 2005 թվականի հունվարի 8-ից մինչև սեպտեմբերի 24-ը և 2007 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2010 մարտի 4-ը հանդիսացել է Ուկրաինայի վարչապետ:
Սեքսուալ Տիմոշենկոն հայտնի է իր ոճային արտաքինով և ավանդական հյուսե սանրվածքով: Այս ոճը նրան որպես քաղաքական գործիչ և սիրելի կանացի կերպար շատ օգնեց:
Այժմ` քաղաքական թոհուբոհից հետո, նա ևս կերպարանափոխվել է` հյուսը վերափոխելով, սակայն սեքսուալության առումով նրա մոտ ոչինչ չի փոխվել: