Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան համերգային ծրագրերով հանդես է գալիս ոչ միայն Ուկրաինայում, այլև Թուրքիայում: Ընդհանրապես, Թուրքիայում դժվար է լինում աշխատել, քանի որ ծովն ու լողափը շատ մոտ են լինում:
Երեկոյան երգչուհին և իր թիմն այցելում են Թուրքիայի լավագույն ակումբները, իսկ ցերեկն իրենց ժամանակն անցկացնում են լողափում: Այժմ Սվետլանա Լոբոդան Անթալիայում է հանգստանում: Նա սոցցանցում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում բիկինիով ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը: