Aroxj.am-ը գրում է.

 

Պարզվում է, որ պոռնո ֆիլմերի դիտումը, ոչ միայն հանգեցնում է բազմաթիվ հոգեբանական բարդությունների, անչափահասների դեպքում խեղաթյուրում է ու սխալ պատկերացումներ է ձևավորում սեռական հարաբերությունների ու սեքսի մասին, այլ նաև փոքրացնում է տղամարդկանց ուղեղի ծավալը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պոռնոգրաֆիա նայող տղամարդկանց մոտ առաջացնում է սեռական ցանկության համար պատասխանատու ռեֆլեկտորների թուլացում կամ աշխատանքի անարդյունավետություն: Հետազոտության հեղինակ դոկտոր Սիմոնե Կունը՝ նշում է, որ նմանատիպ հետազոտություն, որը կբացահայտեր կապը պոռնոգրաֆիայի և ուղեղի միջև կատարվում է առաջին անգամ: Պոռնո ֆիլմեր նայելու և սեքսուալ խթանման միջև կապը, բացահայտվում է նաև մեկ այլ կողմով: Ըստ հեղինակների, չի բացառվում, որ այն տղամարդիկ կամ կանայք, որոնք հաճախակի են նայում պոռնո ֆիլմեր ծնվում են հենց այդպիսի ուղեղի կառուցվածքով ու առանձնհատկություններով: Համաձայն ուսումնասիրության, այն մարդիկ, որոնց ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու վարքագծի համար հաճախ հակված են լինում պոռնո ֆիլմերի դիտմանը:

 

Շարունակությունը՝ այստեղ: