Իմպլանտը կտեղադրվի գանգոսկրի տակ, կմիացվի ուղեղին էլեկտրոդների միջոցով  կսկսի մարդկային օրգանի գործառույթներ իրականացնել :

Միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը չիպ է իմպլանտավորել խոզի ուղեղում, ապա հաջող երպով հեռացրել այն՝ առանց կենդանուն առողջական վնաս հասցնելու : Այժմ նախատեսում են չիպավորել մարդկանց՝ նրանց ալցհեյմերի հիվանդությունից և դեպրեսիայից բուժելու համար :

Չիպը մշակել են Neuralink ընկերությունում և այն իրենից ներկայացնում է նեյրոինտերֆեյսի անլար տարբերակ : Չիպը հաջողությամբ ներդրվել երկու խոզի ուղեղներում, ապա անվնաս հեռացվել է. այս մասին պատմել է Իլոն Մասկը օնլայն մամլո-ասուլիսի ժամանակ, որն անցկացրել է հենց Neuralink-ի գրասենյակից :

 

 

«Վերջին տարում մենք էապես պարզացրել ենք մեր համակարգերը. այժմ դրանք տեղավորվում են փոքրիկ չիպերի մոջ, որոնք շատ քիչ տեղ են զբաղեցնում և ծածկվում են իմպլանտացիայի ժամանակ : Չիպերը միաձուլվում են մարդու ուղեղի հետ և անխափան աշխատում», - հայտնել է Մասկը :

«Դրանք կարծես ֆիթնես-թրեքերներ լինեն, որոնք գանգում են գտնվում փոքրիկ լարերի օգնությամբ : Այս երջանիկ ու առողջ խոզն արդեն երկու աիս է, ինչ ուղեղում իմպլանտ ունի, որը հրաշալիորեն աշխատում է», -  նշել է գործարարը :

Չիպերը մշակվել են էպիլեպսիայի, պարալիզի և այլ այնպիսի հիվանդությունների դեմ պայքարելու համար, որոնց առկայության ժամանակ խաթարվում է գլխուղեղի կամ ողնուղեղի աշխատանքը : Իմպլանտը տեղադրվում է մարդու գլխուղեղի տակ և դառնում իրական մարդկային օրգան՝ իր յուրահատուկ գործառույթներով :