Պարզվում է, որ պոռնո ֆիլմերի դիտումը, ոչ միայն հանգեցնում է բազմաթիվ հոգեբանական բարդությունների, անչափահասների դեպքում խեղաթյուրում է ու սխալ պատկերացումներ է ձևավորում սեռական հարաբերությունների ու սեքսի մասին, այլ նաև փոքրացնում է տղամարդկանց ուղեղի ծավալը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պոռնոգրաֆիա նայող տղամարդկանց մոտ առաջացնում է սեռական ցանկության համար պատասխանատու ռեֆլեկտորների թուլացում կամ աշխատանքի անարդյունավետություն: Հետազոտության հեղինակ դոկտոր Սիմոնե Կունը՝ նշում է, որ նմանատիպ հետազոտություն, որը կբացահայտեր կապը պոռնոգրաֆիայի և ուղեղի միջև կատարվում է առաջին անգամ: Պոռնո ֆիլմեր նայելու և սեքսուալ խթանման միջև կապը, բացահայտվում է նաև մեկ այլ կողմով: Ըստ հեղինակների, չի բացառվում, որ այն տղամարդիկ կամ կանայք, որոնք հաճախակի են նայում պոռնո ֆիլմեր ծնվում են հենց այդպիսի ուղեղի կառուցվածքով ու առանձնհատկություններով: Համաձայն ուսումնասիրության, այն մարդիկ, որոնց ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու վարքագծի համար հաճախ հակված են լինում պոռնո ֆիլմերի դիտմանը:
Ամեն դեպքում, ըստ Կունի, դեռ հաստատված չէ, արդյոք պոռնո ֆիլմերն են փոխում ուղեղի ձևը, թե հատուկ ուղեղի ձև ունեցող մարդիկ են ավելի շատ նայում նման ֆիլմեր: Հետազտության համար հավաքագրել են 21-45 տարեկան 64 առողջ տղամարդ և հարցրել են նրանց պոռնոկ ֆիլմեր դիտելու իրենց սովորության մասին։ Նրանք նաեւ նկարել այդ մարդկանց ուղեղը, դրա ծավալը չափելու և տեսնելու համար, թե թե ինչպես է նրանց ուղեղը արձագանքում պոռնո նկարներին ու ֆիլմերին: Այդպիսով պարզվել է, որ իսկապես ավելի շատ պոռնո ֆիլմեր ու լուսանկարներ դիտող տղամարդկանց մոտ ուղեղի վարքագծի համար պատասխանատու հատվածը ավելի փոքր է եղել:
«Ավելին, մենք պարզել ենք, որ ուղեղի այն հատվածը, որը ակտիվ է, երբ մարդիկ սեքսուալ խթաններ են տեսնում ավելի քիչ ակտիվ է այն մասնակիցների մոտ, ովքեր ավելի շատ հակված են պոռնոգրաֆիա դիտելուն:
Ամեն դեպքում, հետազոտողները նշում են, որ չափավոր պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել է առանձնակի մեծ վնասներ չի հասցնում մեծահասակների մոտ: Իսկ անչափահասների կամ սեքսուալ պասիվ կյանք վարողների, անփորձների մոտ, այն կարող է հոգեբանական ու վարքային բարդություններ առաջացնել: