Ալլա Լևոնյանն այս օրերին համերգներով Ռուսաստանում է, իսկ վերջերս ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օվկիանոսը հատել էր ամուսնու հետ:).«Քանի որ աշխատանքային այց էր, երեխաներս մնացել էին Հայաստանում` տատիկների մոտ: Ժանուլիկիս մեկ անգամ տարել եմ արտերկիր. մեկնել էինք հատուկ հանգստի նպատակով»:

 


Ալլա Լևոնյանը
 


Նա պատմել է, որ հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում` դաշնակահար Արմեն Ահարոնյանի նվագակցությամբ: Հաշվի առնելով ամերիկահայերի նախասիրությունները` Ալլան ծրագրում միշտ ընդգրկում է «Յարը մարդուն յարա կուտա», «Հայաստան», «Սպարապետ», «Գնա ու կռվիր», «Մոկաց հարսներ» երգերը. «Լոսանջելեսյան համերգին երկու երգով ինձ միացավ երգիչ Հովհաննես Շահբազյանը, հանդիսատեսն էլ  շատ ջերմ էր»:

 

Շարունակությունը` այստեղ: