Ինչպես յուրաքանչյուր տոն, ամանորը ևս, ունի խորհուրդ, որը մեզանից յուրաքանչյուրը մեկնում է յուրովի… Շատերի մոտ այն յուրաքանչյուր տարի ամեն ինչ սպիտակ էջից սկսելու ևս մեկ առիթ է, շատերի մոտ էլ «պայթուցիկ» սեղաններով դիմացինին զարմացնելու հնարավորություն…Տանտիկինների համար երբեմն ամեն ինչ խառնվում, հաճելի, բայց հոգնեցուցիչ է դառնում… Ինչպե՞ս են դիմակայում հանրությանը հայտնի տանտիրուհիները ամանորյա թոհուբոհին, որքանո՞վ են հետևում նորաձևությանը և հորոսկոպին ինչպիսի՞ դեմքով են հյուրընկալում ու հյուրընկալվում, այսօր Life.panorama.am-ը կփորձի պարզել արդեն իսկ բազմազավակ մայրիկ երգչուհի Ալլա Լևոնյանից:
-Ալլա, ամանորը որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել:
-Հայաստանում՝ տանը:
-Դեկտեմբերի 31-ին ժամը 00:00-ին ձեր սեղանի շուրջ ովքե՞ր են հավաքված լինելու:
-Ամուսինս, ես, երեք զավակներս… Մենք այդ օրը ընտանիքով ենք սիրում դիմավորել…
-Մարդիկ երբեմն բողոքում են, որ հոգնում են ամանորյա այցելություններից… Դուք այդ օրերին չե՞ք որոշում հանգստանալ…
-Ամանորն ինձ համար տոն է, որից բերկրանք եմ ապրում և ուրախանում: Սիրում եմ հյուրեր ընդունել, այցելել հարազատներիս… Զարմանում եմ, երբ բողոքում են: Տարվա ընթացքում զբաղվածության պատճառով մենք չենք հասցնում շատ բարեկամների այցելել, սա մեզ համար գեղեցիկ առիթ է այդ բացը լրացնելու… Հաջորդ օրվանից պարտադիր սկսում ենք այցելել նախ նրա հարազատներին, ապա՝ իմ…
-Փաստորեն հերթականություն եք սահմանել…
-Հատուկ չենք արել, այդպես ստացվել է… Քանի որ հաջորդ օրը գնում ենք շնորհավորելու սկեսուրիս և ամուսնուս եղբոր ընտանիքին, միանգամից երկու ընտանիքներով որոշում ենք այցելել նաև ամուսնուս հորաքույրներին և հորեղբորը… Իսկ ամսի 2-ից գնում ենք Ավշար ու վերադառնում երկու օրից…
Շարունակությունը՝ այստեղ: