Երգչուհի Ալլա Լևոնյանը մասնագիտական գործունեություն ծավալելուն զուգահեռ չի անտեսում նաև ընտանիքը: Երգչուհին երրորդ բալիկին է սպասում: Նրանց ընտանիքի համալրումը սպասվում է հուլիսին:
Ալլա Լևոնյանն աղջկա է սպասում: Նա և ամուսինը դեռ չեն որոշել, թե ինչ անունով են կնքելու փոքրիկին: esyes.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս անգամ երեխայի սեռն իր համար նշանակություն չուներ. «Եթե ունենայի երկու տղա, կցանկանայի դուստր ունենալ, եթե երկու աղջիկ ունենայի' որդի: Կարծում եմ' պետք է զգաս և՛ տղայի, և՛ աղջկա բերկրանքը: Ճիշտ է, երկուսն էլ երեխա են, սակայն տղան իր տեսակն ունի, աղջիկը' իր: Լինելով հայ' կարևորում եմ ընտանիքում տղայի գոյությունը, սակայն որպես կին և մայր' շատ լավ է, որ աղջիկ ունենամ: Հիմա Ժանուլիկն ու Հայկը կան, ես կուրախանայի և՛ աղջկա, և՛ տղայի դեպքում, սակայն մայրս և սկեսուրս ուրախությունից պարում էին, երբ իմացան, որ աղջիկ է: Իրենք ասում են, որ թեև տղային եղբայր է պետք, տղաները կարողանում են նաև ընտանիքից դուրս գտնել իրենց միջավայրը, իսկ աղջիկն ավելի տնային է և քրոջ կարիք է զգում»:
Երգչուհին նշեց, որ կարևորում է շատ երեխաներ ունենալը և ճիշտ չի համարում, երբ բազմազավակ կնոջը հերոսացնում են, քանի որ դա պետք է նորմալ երևույթ լինի: «Ամուսինս ուզում է հինգ երեխա ունենանք, ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում երրորդ երեխա ունենալն էլ մի քիչ դժվար է: Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունս շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել: Աստված իր ժամանակին ամեն ինչ տալիս է»,- ասաց երգչուհին և նշեց, որ ինքը երրորդ երեխան ունենալ էլ չէր պլանավորում:
Երգչուհին նշեց, որ առայժմ բալիկի համար գնումներ չի կատարել. «Երկար դադարից հետո երրորդ բալիկիս մեծ անհամբերությամբ եմ սպասում, սակայն առաջին բալիկի ժամանակ է, որ ցանկանում ես նախօրոք պատրաստվել, որպեսզի ոչինչ պակաս չլինի: Այսօր ամեն ինչ կա. կարող ես նույնիսկ մեկ ր առաջ գնալ խանութներ և գնել այն, ինչ անհրաժեշտ է: Այժմ ինձ համար առավել կարևոր է այն երևույթը, որ ես երրորդ բալիկն եմ ունենալու, քան այն, թե նա ինչ է հագնելու: Դա ինձ համար խնդիր չէ»:
Նշենք որ Ալլա Լևոնյանի ավագ դուստրը' Ժանուլիկը, շուտով կլինի տասը, իսկ որդին' Հայկը, յոթ տարեկան: