
Կառլա Բրունին Մոսկվայում կայացած համերգի ժամանակ երգ է նվիրել իր ամուսնուն՝ Նիկոլա Սարկոզիին: «Տարվա լավագույն երգչուհին» տիտղոսին արժանացած Բրունիի առաջին համերգը Երաժշտության տանն անցել է անշլագով:
Ինչպես և Բրունին խոստացել էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ, նա կատարել է «քնքուշ և պարզ երգրեր առօրյա կյանքի մասին»: Հանդիսականը լսել է կոմպոզիցիաներ «սիրահարված աղջկա», «մենության», «սիրահարների», «սիրո», այն «մարդկանց» մասին, «ովքեր հեռացել են»: Արտիստուհին հենց այսպես է հայտարարել երգերն ունկնդիրներին:
«Իսկ այժմ ես կերգեմ մի երգ իմ տղամարդու մասին: Ինչպես դուք գիտեք, նա բավականին հռչակավոր է: Ահա թե ինչու երգի մեջ ես նրան ուրիշ անուն եմ տվել»,- հայտարարել է հերթական կոմպոզիցիան Բրունին՝ հարուցելով ամբողջ դահլիճի ծիծաղը և երկարատև ծափահարություններ:
Համերգի ընթացքում հանդիսականը դահլիճում նկատել է երգչուհու «առաջին երկրպագուին»՝ Նիկոլա Սարկոզիին, որը Ռուսաստան է ժամանել նրա հետ: Ֆրանսիայի նախկին նախագահը նույնպես ստացել է պատկառելի ծափահարությունների իր բաժինը և ինքն էլ է խոնարհվել հանդիսականներին: