2006 թ.-ի «AskMen.com» կայքի հարցման արդյունքում` «99 ամենացանկալի կանայք» ցուցակում առաջին տեղը գրաված և իր աշխատանքների համար բազմաթիվ մրցանակների արժանացած Ջեսիկա Ալբան "Glamour" ամսագրի համար նոր ֆոտոշարքի է մասնակցել:
Գեղեցկուհու ֆոտոշարքը տեղ կգտնի ամսագրի նոր՝ հունիսյան համարում:
Ֆոտոշարքի հայտնի ֆեշն լուսանկարիչ Սեբաստիան Քիմն է, ով լուսանկարել է այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը, Վուդի Ալենը, Ջորջ Քլունին, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան, Պենելոպե Քրուզը և այլք: