Մոնակոյի արքայական պալատը պատրաստվում է համալրվել նոր անդամով. արքայազն Ալբեր Երկրորդը և նրա կինը երեխա են սպասում:

 

Այս մասին ասվում է թագավորական պալատի տարածած հաղորդագրությունում: «Արքայազն Ալբեր Երկրորդը և արքայադուստր Շարլինը ուրախ են տեղեկացնել սպասվող երջանիկ իրադարձության՝ իրենց երեխայի ծնունդի մասին», - ասվում է հայտարարությունում:

 

Ակնկալվում է, որ թագաժառանգը կծնվի այս տարեվերջին: