Life.panorama.am-ը գրում է.

 

Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ նվիրած ծաղկեփունջը հնարավորինս երկար թարմ մնա: Կտրված ծաղիկների թարմությունը պահպանելու համար ձեզ կօգնեն մի քանի պարզ խորհուրդներ:

 

Ծաղիկները պետք է կտրել կամ գնել միայն վաղ առավոտյան: Նրանք օրվա այդ պահին շատ խոնավ են, և երկար են թարմ մնում:

 

Նախքան ծաղկամանի մեջ դնելը սուր մկրատով կտրեք ծաղիկների ցողունները: Յասամանի, հասմիկի և քրիզանթեմի տերևները ներևից ծակեք դանակով և ծակի մեջ դրեք լուցկու հատիկ: Դա ծաղիկն հնարավորություն կտա ավելի լավ ջուրը ներծծել:

 

Ջրի մեջ գտնվող բոլոր տերևները պետք է պոկել, որպեսզի չնեխեն և ջուրը չփչացնեն:

 

Ծաղիկները շատ սառը ջրի մեջ մի դրեք: Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:

 

Կտրված ծաղիկները ավելի լավ են պահպանվում, եթե ջրի մեջ լցնեք մի կտոր փայտածուխ, մի քիչ ամոնյակի լուծույթ կամ աղ (1 ճ.գ.՝ 1 լիտր ջրին):

 

Շարունակությունը` այստեղ: