Տղամարդիկ օրվա ընթացքում իրենց կատարած բազմատեսակ գործողությունների հետևանքով ամենաշատն են վտանգում իրենց առողջությունը: Բոլորին է հայտնի, որ աշխատանքային լարված օրը կարող է նյարդային ջղաձգումների պատճառ դառնալ և որոշիչ դերակատարում ունենալ տղամարդու օրվա շարունակության վրա: Ուստի, չափազանց կարևոր է ճիշտ տնօրինել օրը և որոշակի ժամանակ տրամադրել սեփական առողջությանն ուշադրություն դարձնելու համար:

 

Անբավարար քունը, մանսավորապես` տղամարդկանց համար առողջական խնդիրներ առաջացնող թիվ մեկ հարուցիչը կարող է հանդիսանալ: Անքնությամբ տառապող տղամարդկանց շրջանում 45 տոկոսով աճում է սրտի կաթված ստանալու վտանգը: Սակայն չափազանց երկար քունը նույնպես վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Գիշերվա ընթացքում 10 կամ ավելի ժամ քնող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու վտանգն ավելի է մեծանում:

 

Տղամարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր պարտադիր կերպով բանան ուտել, քանի որ վերջինիս պարունակած կալիումը զգալիորեն նվազեցնում է արյան զարկերակային ճնշումը:

 

Շարունակությունը` այստեղ: