
Ուկրաինական արմատներով հանրահայտ ռուս երգչուհի ու դերասանուհի Վերա Բրեժնեւան կրկին աղմուկի կենտրոնում է հայտնվել։ Ինչպես միշտ, ինչ-որ մեկը պեղել է «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհու երիտասարդ տարիքի լուսանկարները։ Բացահայտ նկարները համացանում են հայտնվել երգչուհու անձնական արխիվից։ Դրանցում Վերան լոգարանում է՝ ծածկված միայն փրփուրով…
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ցանց էին տեղադրվել Վերա Բրեժնեւայի բուռն երիտասարդության ապացույց հանդիսացող այլ լուսանկարներ եւս։ Դրանցից մեկում նա ընկերուհիների հետ զվարճանում է կիսամերկ՝ կուրծքը ձեռքով փակած եւ մեկ այլ մերկ աղջկա գրկած։
Այն ժամանակ Վերա Բրեժնեւան ինքը երկարատեւ լռությունից հետո այնուամենայնիվ մեկնաբանեց կատարվածը։ Նա չբացատրեց, թե ինչ հանգամանքներում են արվել այդ լուսանկարները, բայց հայտարարեց. «Դրանք իմ ալբոմում են եղել, որը կորել է։ Չգիտեմ՝ ինչպես, բայց կարծում եմ, դրանք լրագրողուհի է տարածել»։

