Aroxj.am-ը գրում է.

 

Շուտով ամառ է: Բոլորը պատրաստվում են մեկնել հանգստի: Իսկ դրա բաղադրիչներից մեկը ծովափն է ու բնականաբար արևայրուքի ընդունումը: Սակայն մենք հաճախ գեղեցիկ արևայրուք ունենալու մեծ ցանկությունից դրդված մոռանում ենք մաշկի առողջության մասին, «տրվում ենք» արևին ու հետո տառապում ենք փոքր ու մեծ «այրվածքներից»: Aroxj.am-ը ներկայացնում է երբ, որքան ժամանակով արևայրուք ընդունել և եթե «վառվել եք» ինչ անել:


Լավագույն ժամանակը արևայրուք ընդունելու վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան է: Քիչ արևայրուքը դժվար թե որևէ մեկին խանգարի: Ավելին արևը օգնում է ձեր մաշկին արտադրել վիտամին D, որը ուժեղացնում է ոսկորները և պաշտպանում է քաղցկեղից:


Արևայրուքի շատ ընդունումը հանգեցնում է բարդությունների` մաշկի կարմրացում, ցավ, գլխապտույտ: Արևայրուքի ընդունման նորման հետևյալն է. եթե ձեր մաշկը բաց է, արևայրուք ընդունեք 15 րոպեցի ոչ շատ, իսկ եթե մուգ է մի քիչ ավելի երկար՝ 25-30 րոպե:

 

Շարունակությունը` այստեղ: