Life.panorama.am-ը գրում է.

 

Արդեն տևական ժամանակ է՝ հայկական շոու-բիզնեսի էքսցենտրիկ դեմքերից մեկը՝ երգչուհի Ռիփփին, չի երևում ասպարեզում: Life.panorama.am-ին վերջինս հայտնեց, որ ինքն այժմ գործնական հարցերով Մոսկվայում է: Մենք երգչուհու հետ զրուցել ենք նրա ծրագրերի մասին, անդրադարձել ենք չբացահայտված Ռիփփի տեսակին:

 

-Երգչուհի դառնալու որոշումը կատարելուց առաջ ամենաշատն ի՞նչ էիք ուզում ստանալ՝ մասնագիտացու՞մ, ճանաչու՞մ, ֆինանսական միջոցնե՞ր:


-Երբ որոշեցի, որ պետք է երգեմ, ֆինանսի և այլ հանգամանքների մասին չէի մտածում: Այդ ժամանակ դեռ փոքր էի, ու դա միամիտ կերպով կայացրած որոշում էր (ծիծաղում է): Կարծում եմ՝ երգչուհի դառնալու որոշման հարցում ազդեց բեմի հանդեպ սերն ու, իհարկե, պոպուլյար դառնալու ձգտումը:

 

-Ձեր առաջին քայլերն անելիս ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք. չէ՞ որ ձեր կերպարը համարձակ էր և հայ իրականության համար անսովոր:


-Իմ կերպարը պրոֆեսիոնալ կերպով մտածված էր, դրանից հետո շատ բան փոխվեց հայկական շոու-բիզնեսում: Չէի ասի, թե դժվարություններ եղան, քանի որ Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ պրոդյուսերներ կան, ոչ էլ՝ շոու-բիզնես. այդ ամենը փչված փուչիկ է, դրա կեսը խաբեություն է: Իսկ քննադատությունը դժվարություն չեմ համարում, հիվանդություն եմ համարում: Ես երբեք որևէ մեկին չեմ քննադատում:

 

Շարունակությունը` այստեղ: