Ադրբեջանի 24-ամյա բնակչուհին քթի պլաստիկ վիրահատությունից 3 օր անց նկատել է, որ իր քիթը սկսել է սևանալ: Երիտասարդ աղջիկը զանգահարել է իր կոսմետոլոգին և հայտնել դրա մասին, ինչին ի պատասխան՝ կոսմետոլոգը ընդամենը խորհուրդ է տվել քսուկներ օգտագործել խնդիրը վերացնելու համար:
Այնուամենայնիվ, աղջիկը օգնության է դիմել բժիշկ Սևինջ Աբդուլաևային: Վերջինից էլ մեկ շաբաթ է պահանջվել փրկելու աղջկա քիթը: Հետքագայում բժիշկն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե աղջիկը երկու ժամ ուշ գար հիվանդանոց, ապա հետևանքները ծանր կլինեին: