Նանան կրկին քննադատությունների կիզակետում է: Երգչուհու հրապարակած տեսանյութը, որտեղ նա բժշկական միջամտությամբ թարմացնում է դեմքը, նոր խոսակցությունների պատճառ են դարձել: «Երգչուհի Նանան այլեւս չի թաքցնում այն, որ պլաստիկ միջամտությունների է դիմում»՝ հետեւյալ վերնագրով նյութում հեղինակը վստահություն է հայտնել, թե Նանան պլաստիկ միջամտություններ է կատարել դեմքի հատվածում:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Նանան նշեց. «Ինչպես միշտ եմ ասել, այս անգամ եւս հաստատում եմ, որ ես երբեք պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել: Հրապարակածս տեսանյութում եւս նշում եմ, որ դա բոտեքս չէ, այլ թարմացուցիչ վիտամինային թերապիա, որը դեմքը դարձնում է առավել գեղեցիկ ու խնամված, ինչի կարիքը հատկապես ամռան տապից հետո ունի թերեւս յուրաքանչյուր 30-անց կին, էլ չասեմ, որ արտիստները հատկապես պետք է խստագույնս հետեւեն իրենց արտաքինին»:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։