Հասակը՝ 171 սմ

չափսերը՝ 93-62-90

քաշը՝ 54 կգ

Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Հաջողությունը, որ «այցելեց» նրան, պատահաբար չընտրեց այս գեղեցկուհուն: Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը: Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում:

 

Մասնագիտություն.

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել եմ «Քասթինգ» ստուդիայում: Ընդունվել եմ նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումս անավարտ եմ թողել:

Մոդելի եւ դերասանի կարիերան.

Մոդելինգով սկսել եմ զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել եմ, սակայն ցանկանում էի խաղալ թատրոնում:

«Թերություններ», որոնք միայն լուսանկարչին են հայտնի.

Չեմ սիրում, երբ լուսանկարում են իմ աջ կիսադեմը: Այլ թերություններ չունեմ:

Ձեռքբերումներ.

Հայաստանում գրեթե բոլոր դիզայներների հետ աշխատել եմ: Մոսկվայում և Վրաստանում մասնակցել եմ Fashion week-երի, բախտ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնելու Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում անցկացված Miss International մրցույթում: Աշխատել եմ տարբեր բրենդների հետ, արտերկրից միշտ ստացել եմ առաջարկներ, սակայն քանի որ այստեղ արդեն աշխատանքային պայմանագիր էի կնքել, դրսում չէի կարող երկար ժամանակ մնալ և աշխատել:

«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթ.

Վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը չի անցկացվում, սակայն մեզ մոտ կատարվում է միջազգային մրցույթների հայ մասնակիցների ընտրություն:

 

Երազանքներ եւ նպատակներ.

Ցանկանում եմ իմ դերասանական գործունեության ընթացքում ձեռք բերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ունենալ վերելքներ, հասնել այնպիսի բարձունքի, որն ինձ գոհունակություն կպարգևեր:

 

Տեսահոլովակներ եւ հեռուստահաղորդումներ.

Շուտով ուղիղ եթերում կվարեմ փոքր ձևաչափի հեռուստահաղորդում: Քաղաքական բնույթի հաղորդումներն ինձ հոգեհարազատ չեն:

 

Պլաստիկ վիրահատություններ.

Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում: Շատերին թվում է, թե իմ կազմվածքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միայն քիթս է վիրահատված: Ի տարբերություն շատերի` ես այդ փաստը չեմ թաքցնում:

 

Տարիներ անց.

Տարիներ հետո ինձ կցանկանայի տեսնել որպես կայացած անհատ, որպես ընտանիքի մայր և կին:

 

Նոր փորձառություն.

Մեկ ամիս հետո Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հաճախելու եմ դերասանական վարպետության դասընթացների: Ուզում եմ ձեռք բերել պրոֆեսիոնալ մակարդակի փորձառություն:

 

Սիրելի դիզայները.

Իմ սիրելի դիզայները Իվ Սեն Լորանն է: Նախընտրում եմ կրել կանացիությունն ընդգծող, բայց տարիքը չմեծացնող հագուստ: Օրինակ` այս տարիքում Chanel չեմ կրի:

 

Շոփինգն ու ժամանցը.

Ազատ ժամանակս նվիրում եմ ընթերցանությանը և ընկերներիս: Շոփինգի հանդեպ սեր չունեմ, և դա ինձ համար խնդիր է:

 

Բաց  նկարահանումներ.

Բաց նկարահանումները չեմ համարում վուլգար: Նկարահանվելն իմ մասնագիտությունն է, և ես ամեն ինչ դիտարկում եմ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Իհարկե, հնարավոր է, որ Հայաստանում որոշակի սահմաններ չանցնեմ, սակայն արտերկրում այդ խնդիրը չունեմ:

 

Ինձ սիրեցին.

Ընդամենը մեկ տարվա ընթացքում ես կարողացա ունենալ այնպիսի ձեռքբերումներ, որ Հայաստանում ճանաչվեցի «Տարվա լավագույն մոդել»: Չինաստանում անցկացված Queen Brilliants մրցույթում ընդգրկվեցի թոփ-հնգյակում: Հանրությունն ինձ ընդունեց ու սիրեց:

 

Անձնական կյանք.

Անձնական կյանքում փոփոխություն չկա: Թերևս, ավելի արդյունավետ կաշխատեի, եթե սիրահարված լինեի:


Աղբյուրը՝ El.am