Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգով: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին՝ կներկայանա երիտասարդ տաղանդավոր դաշնակահար Ռեմի Ժընիեի մասնակցությամբ:
Ժընիեն Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթում 2013թ.-ին արժանացել է 2-րդ մրցանակի: Նրա կատարմամբ կհնչեն Մոցարտի դաշնամուրի թիվ 20 կոնցերտը և Միշել Պետրոսյանի` դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը, որը Հայաստանում կկատարվի առաջին անգամ: Այս ստեղծագործությունը ևս Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի մրցանակիր է (1-ին մրցանակ) և նվիրված է կոմպոզիտորի հոր՝ Անդրանիկ Պետրոսյանի հիշատակին:
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան: