Victoria's Secret-ի հայտնի մոդել Ռոուզի Հանթինգթոն- Ուայթլին զարմացրել է իր արական սեռի երկրպագուներին: 27- ամյա մոդելն այս անգամ ամսագրի համար լուսանկարվել է մերկ կրծքով: Լուսանկարներում գեղեցկուհին ձեռքերով թաքցնում է իր կուրծքը: Լուսանկարներից մեկում մոդելը տիպիկ ամերիկյան տան մոտ` վառ արևի ներքո, ցուցադրել է իր հյութեղ և փափուկ շուրթերը: «Սիրելիս, ես տանն եմ» անվանումով ֆոտոսեսիայի միջոցով փորձել են ցույց տալ, որ սեքսուալ կարող է լինել յուրաքանչյուր կին, անգամ տնային տնտեսուհին: