Կաննի փառատոնի պաշտոնական մրցույթում ներկայացվել է կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ» կինոնկարը: Այսպիսով գլխավոր մրցույթում մնացել է ցուցադրելու այն 18 ֆիլմերից ութը, որոնք հավակնում են կինոփառատոնի բարձրագույն պարգևին՝ «Ոսկե արմավենու ճյուղին»:

 

«Աստղային քարտեզ» ուրվատեսիլային ժապավենը պատմում է արդի Հոլիվուդի և այնտեղ տիրող բարքերի մասին: «Միանգամից ասեմ, որ ո՛չ դատապարտում եմ Հոլիվուդը և ո՛չ Էլ գրոհում եմ նրա վրա, այն ինձ բավարարում է»,- Կաննում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դևիդ Քրոնենբերգը: Քննադատները կինոնկարի համար նշանակալի առևտրային հաջողություն է կանխագուշակում:

 

Մայիսի 20-ին կներկայացվեն գլխավոր մրցութային ծրագրի երկու կինոնկարներ՝ ճապոնուհի Նաոմի Կավասեի «Խաղաղեցրու ջուրը» և բելգիացի Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր» ժապավենները: