Կաննի փառատոնում մայիսի 16-ին տեղի Է ունեցել Ռոբերտ դե Նիրոյի հանդիսավոր մեծարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փառատոնից հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Համաշխարհային կինոյի աստղը Լազուր ափ Է ժամանել վենեսուելացի ռեժիսոր Խոնաթան Յակուբովիչի «Քարե բռնուցքներ» ֆիլմի ցուցադրմանը, որում խաղացել Է գլխավոր դերը՝ պանամացի հռչակավոր բռնցքամարտիկ Ռոբերտո Դուրանի մարզչի դերը: Դուրանը ճանաչվել Է XX դարի՝ թեթեւ քաշի լավագույն բռնցքամարտիկը:
«Քարե բռնունցքների» ցուցադրությունը փառատոնի կազմակերպիչների կողմից ներկայացվել Է որպես հատուկ իրադարձություն ի պատիվ Դե Նիրոյի:
Դե Նիրոն Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով անցել Է կնոջ՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերի եւ ֆիլմի նկարահանող խմբի հետ: Արտիստին ուղեկցել Է նաեւ Դուրանը, որը ժամանել Է հատուկ պրեմիերայի առթիվ:
Փառատոների պալատի շուրջը վիթխարի բազմություն Էր հավաքվել, որը Դե Նիրոյին դիմավորել Է օվացիաներով եւ հիացական բացականչություններով: Փառատոների պալատի մուտքի վերեւում տեղադրված մեծ մոնիթորի վրա, որը խոշոր պլանով ցուցադրում Էր Դե Նիրոյին, 72-ամյա դերասանի դեմքին արցունքներ Էին երեւում:
Լուսանկարը' Reuters