«Թրաֆիքինգ». այսպես է կոչվում գեղարվեստական ֆիլմը, որն այժմ նկարահանում է «Անիմուս» կինոյի և թատրոնի ստուդիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Նաիրա Ասրյանը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերից հետո սա իր առաջին ծավալուն աշխատանքն է, որի սցենարը գրել է իրական դեպքերի և փաստերի հիման վրա` զրուցելով թրաֆիքինգի զոհ դարձած երիտասարդների հետ, ուսումնասիրելով նրանց պատմությունը:
«Ցավալի է, որ Հայաստանում էլ նման դեպքեր կան: Չենք կարող աչք փակել այս խնդրի վրա, և ֆիլմը խրատական բնույթ է կրում: Երիտասարդները, հավատալով գունավոր երազներին, հայրենիքից հեռանում են` հայտնվելով ստրկական վիճակում: Զրուցել եմ Դուբայ մեկնած աղջիկների հետ, ովքեր ենթարվել են թրաֆիքինգի, չկա ոչ մի ֆանտազիա ու կեղծիք: Սցենարը երրորդ անգամ վերանայելուց ու շտկումներ անելուց հետո համոզվեցի, որ կարելի է էկրանավորել: Թեման բարդ է, կփորձենք լավ ներկայացնել»,-ասել է Նաիրա Ասրյանը:
Շարունակությունը` այստեղ: