Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երևանյան սրճարաններից մեկում ցերեկույթ էր կազմակերպել, որի ընթացքում հյուրընկալվել էին տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝ քննարկելու և միմյանց հետ կիսվելու իրենց մասնագիտական հմտություններով: Դերասանուհին Asekose.am-ին տրամադրել է լուսանկարներն ու պատմել մանրամասներ:
«Նպատակը հետևյալն էր՝ հավաքել նույն մասնագիտության տեր մարդկանց մի սեղանի շուրջ և խոսել մի ուղղության մասին, որն էլ առողջությունն է: Դա կազմակերպել էինք երևանյան լաունջ բարերից մեկում և հյուրընկալել կայացած,բանիմաց,իրենց մասնագիտության գիտակների՝ հոգեբան, ատամնաբույժ, գինեկոլոգ, դիզայներ,դիետոլոգ, մարզիչ, վիզաժիստ, վարսահարդար։ Վստահ եմ, որ այս ցերեկույթը մարդկանց միայն դրական ու գեղեցիկ զգացողություններ պարգևեց: Իմ դեպքում կարող եմ վստահ ասել, որ ես այդ հավաքույթից շատ բաներ վերցրեցի»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: