100,09 կարատ քաշով Graff Vivid Yellow դեղին ադամանդը Ժնեւում աճուրդով վաճառվել է ռեկորդային 14,5 մլն ֆրանկով (16,35 մլն դոլար):
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Sotheby's աճուրդային տանը, որը կազմակերպել էր վաճառքը, խոսքը դեղին ադամանդի արժեքի նոր ռեկորդի մասին է:
Նախորդ առավելագույն գինը սահմանվել էր 2011 թվականի նոյեմբերին, որբ 110,03 կարատ քաշով դեղին ադամանդը վաճառվեց 12,4 մլն դոլարով:
Մատանու մեջ դրվագված Graff Vivid Yellow-ն՝ աշխարհում խոշորագույն դեղին ադամանդներից մեկը, աճուրդի էր հանել Graff ոսկերչական տունը: Աճուրդից առաջ այդ լոտի համար պլանավորվում էր ստանալ 15-25 մլն դոլար: