Բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը վերածվել էր հեքիաթային գեղեցկուհու:

 

Գեղեցկուհին Նյու Յորքում տեղի ունեցած "Rainforest Alliance Gala 2014" «էկոլոգիական» գալա-երեկոյին ներկայացել էր անսովոր զգոստով. մոլորակի ամենապահանջարկված մոդելը կրում էր հեքիաթային զգեստ, որը բարի փերիի կոստյում էր հիշեցնում. դա շիֆոնե մի զգեստ էր՝ առանց ուսակապերի՝ պատրատված բնական նոյւթերից և ընտրված "Prophetik Resort"-ի 2011 թվականի հավաքածուից:

 

Նշենք, որ "2014 Rainforest Alliance Gala"-ն տեղի ունեցավ անցյալ երեկո: "Rainforest Alliance" կազմակերպությունը, որը պայքարում է անտառահատումների դեմ՝ պահպանելու համար մոլորակի էկոլոգիան, գալա-երեկոն, ըստ ավանդույթի, անցկացրեց Մանհեթենի Բնության պատմության թանգարանում:

 

Жизель Бундхен фото

Жизель Бундхен фото