Esem.am-ը գրում է.
Աղջիկներիս դեռ չծնված սովորեցնում են վարդագույնին. վարդագույն շորիկներ, վարդագույն կոշիկներ, աբադոկներ և այլ թիթիզ պարագաներ :) Մենք ծնվում ենք այդպիսին` վարդագույնի հանդեպ փոխադարձ սիրով: Այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից և սազում է բոլոր աղջիկներին` անկախ տարիքից ու մաշկի գույնից :)
ESem.am-ի այս անդրադարձից պարզիր, թե այս շրջանում վարդագույնի հետ որ համադրություններն են առավել արդիական:)
Վարդագույն + սև
Եթե կարծում ես, որ վարդագույնը քեզ համար շատ նուրբ գույն է և այն «քոնը» չէ, կարող ես համադրել սևի հետ: Սևը «կկոտրի» վարդագույնի եթերային տպավորությունը: Սա էլեգանտ համադրություն է: Միայն թե ոտքից գլուխ վարդագույն մի հագնվիր, դու հովարդագույն հովազը չե՞ս :)
Վարդագույն + մոխրագույն
Այս համադրությունը համարվում է դասական: Մոխրագույնն ինքնին տխուր և սառը գույն է, սակայն վարդագույնի հետ համդրությամբ դառնում է նուրբ ու հեքիաթային: Վարդագույն բլուզ, մոխրագույն պիջակ կամ հակառակը` հրաշալի համադրություն են գարնան այս օրերին :) Այս համադրությունը հաճախ օգտագործվում է նաև երեկոյան զգեստների համար:
Վարդագույն + մարմնագույն
Սա նոր համադրություն է նորաձևության մեջ և շատ ակտուալ է: Քանի որ մարմնագույնը «հանգիստ» գույն է, շատ գեղեցիկ է բաց վարդագույնի հետ: Վարդագույն կոկտեյլային զգեստի հետ կարելի է հագնել բարձրակրունկ մարմնագույն կոշիկներ:
Վարդագույն + լազուր
Եթե նախորդ համադրությունները քեզ համար «պասիվ» են, կարող ես ընտրել վարդագույնի և լազուրի վառ համադրությունը: Լազուր տաբատ, վարդագույն բլուզ և նույն գույների աքսեսուարներ. Դա կընդգծի քո ուրախ ու խենթ կերպարը :) Վարդագույնը գեղեցիկ է նայվում նաև կապույտի այլ երանգների հետ` երկնագույն, մուգ կապույտ, կանաչակապտավուն:
Թերևս սրանք են ամենահաճախ օգտագործվող համդրությունները, բայց եթե երևակայությունդ, ճաշակդ ու խենթությունդ քեզ դեռ չեն լքել, կարող ես խիզախել նաև այս հարցում:)
By Tina