2014 թվականի գլխավոր նորաձև միտումներին FashionYan-ը բազմիցս անդրադարձել է, սակայն այսօր ցանկանում եմ ներկայացնել վերնազգեստի մի նորաձև տարբերակ, որը շատ տեղին կլինի տաք գարնան և շոգ ամռան համար։ Խոսքը կարճ տոպերի մասին է։ Այո՛, 90-ականների թրենդը վերադառնում է մեր օրեր նոր գույներով և ձևերով:
Նման տոպերը նորաձևության գիտակները համադրում են կիսաշրջազգեստների հետ, հիմնականում՝ միդի չափսի, որոնք կարող են լինել ինչպես լայն, այնպես էլ նեղ, օրինակ, մատիտ կոչվող շրջազգեստի տեսքով։ Նման համադրությունը, հատկապես, երբ տոպը և շրջազգեստը միագույն են, տպավորություն է ստեղծում, թե կնոջ հագին զգեստ է, ինչին նպաստում է նաև այն, որ տոպի և շրջազգեստի արանքում հիմնականում շատ քիչ, գրեթե աննկատ բաց հատված է մնում։