Բրազիլացի սուպերմոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն հերթական անգամ պարծենում է իր գեղեցիկ, երկար ոտքերով:
Հանրահայտ մոդելը նկարահանվել է նոր, ոճային ֆոտոշարքում, որը նախատեսված է "Flair Magazine" ամսագրի համար: Ամսագրի էջերում Ամբրոսիոն ներկայանում է հիասքանչ զգեստներով, որոնք ընտրված են այնպիսի անվանի դիզայներների նոր հավաքածուներից, ինչպիսիք են "Dior", "Saint Laurent" և "PUCCI" բրենդները:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Ալեսսանդրան երկրպագուներին հաճելիորեն զարմացրեց Vogue ամսագրի բրազիլական տարբերակում տեղ գտած իր ֆոտոշարքով, որտեղ նա ներկայացավ նոր կերպարով` ճափազանց կարճ սանրվածքով: