«Աստղային պատերազմներ» կինոհերոսապատման յոթերորդ մասը նկարահանում են Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) մայրաքաղաք Աբու Դաբիում: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել Է ամիրայական Gulf News թերթը:

 

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ նկարահանումները տեղի կունենան Աբու Դաբիի անապատներում:

 

Դա սագայի առաջին դրվագն Է, որը կստեղծի Walt Disney կորպորացիան: Ապրիլի 22-ին ընկերության ներկայացուցիչները հայտնել Էին, որ Աբու Դաբիում արդեն նկարահանվել են ֆիլմի երկրորդական տեսարանները:

 

Հիմնական տեսարաններին դեռ ձեռնամուխ չեն եղել, իսկ դերասանների կազմը կհրապարակվի ավելի ուշ: «Աստղային պատերազմների» նախորդ մասերում անապատային բնապատկերները նկարահանվել Էին Թունիսում:

 

Սագան 1970-ական թվականների սկզբին մտահղացվել Է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից:

 

Նոր մասի ռեժիսորը Ջեյ Ջեյ Աբրամսն Է (Ջեֆրի Ջեյկոբ Աբրամս): Ինչպես ավելի վաղ հայտնել Է Disney Studios-ի նախագահ Ալան Հոռնը, ցուցադրությունը, որն առայժմ անվանում չունի, ծրագրված Է 2015 թվականի վերջին: Նա պատմել Է, որ նոր ֆիլմի իրադարձությունները կծավալվեն վեցերորդ սերիայից՝ «Ջեդայի վերադարձից» երեսուն տարի անց, որը նկարահանվել Է 1983 թվականին:

 

Հայտնի Է, որ սյուժեի կենտրոնում կլինեն յուրօրինակ եռապատման գործող անձինք՝ Լյուկ Սքայոուքերը, արքայադուստր Լեյան և Հան Սոլոն, որոնց դերերում կխաղան բավական ծերացած Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը եւ Հարիսոն Ֆորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: