1994 թվականին «H & M» հագուստի ընկերությունն սկսեց իր նոր ներքնազգեստների հավաքածուի գովազդային արշավը: «H & M»-ը ցանկանում էր գրավել հաճախորդների ուշադրությունն, այդ պատճառով` որպես նոր ներքնազգեստների գովազդային դեմք ընտրեց «Playboy» ամսագրի տնօրենի նախկին ընկերուհի Աննա Նիկոլ Սմիթին:

 

Реклама женского нижнего белья на придорожных щитах привела к 18 авариям в городах Европы

 

Գովազդը հայտնվեց ողջ Եվրոպայի վահանակներին. լուսանկարներում Նիկոլ Սմիթը պառկած էր մեջքի վրա, իսկ նրա հայացքը լի էր մեծ և քաղցր խոստումներով: Այն ընթացքում, ինչ փողոցների գովազդային վահանակների վրա ներկայացված էր «H & M»-ի ներքնազգեստների նոր հավաքածուն ներկայացնող Նիկոլ Սմիթը, մի քանի խոշոր քաղաքներում, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ ճանապարհատրանսպորտային 18 պատահար. վարորդները դադարում էին ճանապարհին հետևելուց՝ սկսելով հիանալ գեղեցիկ մոդելով, ինչի արդյունքում բախվում էին մոտակա մեքենաներին:

 

Реклама женского нижнего белья на придорожных щитах привела к 18 авариям в городах Европы

 

Մինչ իր վաղաժամ մահը, Աննա Նիկոլ Սմիթը դեռ շարունակում էր մնալ ուշադրության կենտրոնում՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում, մասնավորապես` «Trim Spa» հանրահայտ ընկերության գովազդներում: