Կան պատմական լուսանկարներ, որոնք մինչև օրս բավականին մեծ քննարկումների ու իրարանցումների պատճառ են դառնում։ Դրանցից մեկն ու ամենահայտնիներից է այս լուսանկարը, որն արվել է Կանադայում 1937թ.-ին։ Վերջերս այս լուսանկարը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու բազմաթիվ օգտատերերի վիճաբանության առարկան դարձավ։ Սակայն ի՞նչն այն չէ հայտնի լուսանկարի հետ, որ այդքան մեծ աղմուկ բարձրացավ։
Սկսենք սկզբից։ Բանն այն է, որ լուսանկարն արվել է Կանադայում, որտեղ 1930-ականներին բացարձակապես ընդունված չէր կրել կարճ շորտեր։ Այսպիսի շորտերի համար կանանց կարող էին անգամ տուգանքի ենթարկել, ինչը նշանակում է, որ միայն չափազանց համարձակ կանայք էին դուրս գալիս փողոց շորտով՝ հասկանալով, որ դա իրենց գլխին հետո պատուհաս է դառնալու։
Ի՞նչ ենք մենք տեսնում լուսանկարում։ Լուսանկարում երկու սպիտակ շորտով կանայք քայլում են ձեռք ձեռքի բռնած, իսկ նրանց շուրջը տարածվում է տղամարդկային քաոս։ Տղամարդկանց մի խումբ պարզապես քարացել է նրանց տեսքից, հետևում երևում է իրեն կորցրած կառապանն, իսկ սյանը գամվել է մեքենա, որի վարորդը, ենթադրաբար, վթարի է ենթարկվել հենց աղջիկների ցնցող տեսքի պատճառով։
Սակայն ի՞նչն է այսքան քննարկումների պատճառոը։ Բանն այն է, որ համացանցի օգտատերերը այս լուսանկարի տարածումից հետո բաժանվեցին 2 ճամբարի։ Նրանց մի մասը վստահեցնում էր, որ այս լուսանկարը ուղղակի բեմադրված է փորձառու լուսանկարչի կողմից, իսկ մյուսները վստահեցնում էին, որ սա իրական լուսանկար է, որ արվել է պատահականության սկզբունքով։
Առաջին ճամբարի ներկայացուցիչները նշում են, որ ակնհայտորեն լուսանկարը արհեստականորեն բեմադրված է, քանի որ անհնար է, որ մեքենան այսքան թույլ հարվածի ու նրանց ոչինչ չլինի։ Բացի այդ նրանք նշում էին, որ այսքան տղամարդ նույն կարդում չէին հայտնվի։
Երկրորդ ճամբարի ներկայացուցիչները նշում էին, որ այդ ժամանակներում վարորդները շատ դանդաղ էին վարում մեքենան, ուստի տրամաբանական է, որ մեքենան շատ թույլ է հարվածել սյունին, իսկ տղամարդիկ էլ կարող էին պարզապես հավաքված լինել մի տեղում ինչ-որ պատճառով ու դա սովորական երևույթ է։
Երկար ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ լուսանկարն, իրոք որ, բեմադրված է։ Սա ավելի մեծ իրարանցում առաջացրեց, որովհետև բազմաթիվ օգտատերեր համոզվեցին, որ պատմական լուսանկարները, որոնք մեզ մատուցվում են որպես իրականություն, կարող են ուղղակի բեմադրված լինել և պետք չէ հավատալ այն ամենին, ինչ մենք տեսնում ենք անցյալից։