Այս օրերին Արամեն ակտիվ նախապատրաստվում  է աշնանը Ռուսաստանում կայանալիք մենահամերգին:Այս մասին ESem.am-ին հայտնեց նրա մենեջեր Արտյոմ Հակոբյանը: Արտյոմի փոխանցմամբ` երգիչը նախատեսում  է մենահամերգ ունենալ նաև Հայաստանում և ԱՄՆ-ում, սակայն այժմ չի կարող հստակ ժամկետներ նշել. «Հստակ է, որ լինելու է մենահամերգ, սակայն դժվարանում եմ ժամկետներ նշել: Ավելի հավանական է, որ մինչև տարեվերջ կլինի Արամեի մենահամերգը Երևանում, իսկ գարնանը` Միացյալ Նահանգներում»:

 

 

 

 

ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ Արամեն ու Հռիփսիմե Հակոբյանը տեսահոլովակ են նկարահանել իրենց նոր զուգերգի հիման վրա: Արտյոմի խոսքով` այժմ այն մոնտաժային փուլում է: «Առաջիկայում  կլինի տեսահոլովակի պրեմիերան, սակայն առայժմ չեմ կկարող հստակ օր ասել: Հնարավոր է`  տեսահոլովակի պատրաստ լինելուց հետո անմիջապես չթողարկենք այն` հաշվի առնելով, որ այս պահին նոր տեսահոլովակի մեծ անհրաժեշտություն չկա, «Քավորը» դեռ շարունակում է հնչել»,- ասաց նա` հավելելով, որ ամեն դեպքում երկար պրեմիերան չի ձգձգվի, քանի որ սա զուգերգ է և պետք է հաշվի առնել նաև Հռիփսիմե Հակոբյանի կարծիքը:

 

 

 

Ինչպես հայտնի է, երկրպագուները միշտ հետաքրքրվում են սիրելի արտիստների ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքով: Ինչ վերաբերում է վերջին շրջանում նոր թափ ստացած խոսակցություններին, որ ամռանն ամուսնացած Արամեն և Աննան սպասում են իրենց առաջնեկին, Արտյոմը հերքեց լուրերը` նշելով, որ զույգն առայժմ չունի նման նորություն:

 

 

Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի

 


ESem.am