Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի (ԱՄՆ) մենակատարությամբ: Համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունը:

 

Իսկ հաջորդ օրը` ապրիլի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ սրահում կկյանա Դորա Սերվիարյան-Կյունի հեղինակած «Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: