Այն, որ Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը մտերիմ եւ գրեթե անբաժան ընկերուհիներ են, ցույց է տվել ժամանակը, դա են փաստում նաեւ BRAVO.am-ում վերջին տարիների ընթացքում տեղ գտած բազմաթիվ լուսանկարները, որոնց «ծաղկաքաղն» էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):
Ապրիլի 8-ը Սոֆի Մխեյանի համար տոնական է. այսօր երգչուհու ծննդյան տարեդարձն է:): Եվ ահա, դերասանուհի, հաղորդավարուհի ընկերուհին նրան բարեմաղթանքներ է հղել նաև սոցիալական ցանցի իր էջում` գրելով հետեւյալը.«Ժամանակն ու տարածությունը միայն ամրացնում են ընկերությունը, եթե այն իսկական է, զրկանքներն ու դժվարությունները կոփում են մարդուն, ծանր կացությունը մերկացնում ու բացահայտում նրա իրական էությունը… Եվ երբ այդքանից հետո գիտակցում ես այդ մարդու անգին լինելն ու նրա կարեւորությունն առհասարակ եւ ի մասնավորի՝ քո կյանքում, հասկանում ես, որ երջանիկ ես»։
Շարունակությունը` այստեղ: