Վերա Բրեժնևայի նախկին ամուսինը` ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանը ուր որ է կամուսնանա օդեսացի 23-ամյա մի մոդելի հետ:
Երգչուհու նախկին ամուսինը, նրա կրտսեր դստերէ Սառայի հայրը, կրկին պատրաստվում է հայրանալ: Հայտնի է դարձել, որ օլիգարխի հարսնացուն` 23-ամյա մոդել Ալյոնա Գայվանենկոն, հղի է և շուտով Միխայիլ Կիպերմանին երեխա կպարգևի:
Ալյոնան հաջողակ մոդել է, որ հայտնի է Նոմի մականունով: Աղջիկը Վերա Բրեժնևայի նախկին ամուսնու հետ հանդիպում է շուրջ մեկ տարի: Երգչուհու երկրպագուներն արդեն բազմիցս համեմատել են Կիպերմանի նոր սերը «ՎԻա գրա»-ի նախկին շիկահերի հետ: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ավելի հմայիչ` Վերա Բրեժնևա՞ն, թե` Ալյոնա Գայվանենկոն: