453 կգ կշռող այս կնոջը անվանում էին զարմիկին սպանող «կես տոննայանոց մարդասպան»։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։

 

 

 

Մերա Ռոսալեսը խոստովանում է, որ այնքան էր հիասթափվել կյանքից, որ իր վրա էր վերցրել 2008 թվականին մահացած զարմիկի մեղավորությունը՝ ոստիկանությանն ասելով, որ ինքն է նրան խեղդել իր ծանրությամբ։

Սակայն հերձելուց հետո պարզվել է, որ երեխան մահացել է գանգի բազմաթիվ տրավմաներից։ Այդպես նրա քույրը խոստովանել է, որ ինքն է սպանել ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

 

Դրանից հետո Մերան խոսք է տվել ավելի առողջ դառնալ, որ կարողանա հոգ տանել քրոջ մյուս երեխաների մասին։

Կինը սկսեց կյանքը դեպի լավը փոխել։ 2011-ից նա սկսեց ավելի առողջ սնվել, ունեցավ 11 վիրահատություն։
«Առաջ ես ապրում էի ուտելու համար, հիմա ամեն ինչ հակառակն է»,- ասել է նա։

 

 

Նա տարիներ շարունակ անկողնուց չէր կարողանում վեր կենալ, անձնական կյանք գոյություն չուներ։

Էապես գցելով քաշը՝ նա բարելավեց իր կյանքը։


«Այժմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ու բոլոր օրգաններս ճիշտ են աշխատում»,- ասում է Մերան։

 

Հիմա 34 տարեկան կինը կշռում է 90 կիլոգրամ։