10-րդ տեղ

 

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում արգելվում է բազմազան դարձնել իրենց ինտիմ կյանքը: Ըստ օրենքի` արգելվում է տարբեր դիրքերով սեքսով զբաղվել` բացի միսիոներական դիրքից` բոլորովին անհասկանալի տրամաբանությամբ: Հետաքրքիր է` ինչպես է ստուգվում զույգերի օրենքի խախտումները:

 

9-րդ տեղ

 

Որոշել եք փրկե՞լ Ձեր անմեղությունը հարսանիքից առաջ: Գովելի է: Բայց ահա Յուտա նահանգում Դուք ընտրություն չեք ունենա, քանի որ մինչամուսնական սեքսի համար այստեղ զույգերը կարող են տուգանվել վեց ամիս ազատազրկմամբ:

 

8 - րդ տեղ

 

Հոնկոնգում կնոջը դավաճանելը վտանագավոր է ամուսնու կյանքի համար: Խաբված կինը իրավունք ունի զրկելու իր ամուսնուն կյանքից, սակայն կարող է դա անել միայն ձեռքերի օգնությամբ:

 

7 - րդ տեղ

 

Էստոնիան նույնպես աչքի է ընկնում իր տարօրինակություններով: Տղամարդիկ և կանայք, ըստ օրենքի, իրավունք չունեն շախմատ խաղալու սեքսի ընթացքում: Կարծես թե մարդիկ որոշել են հաճույք ստանալ իրենց ստեղծած արգելքներից:

 

6 - րդ տեղ

 

Կան երկրներ, որտեղ օրենքով թույլատրվում է սեքսը կենդանիների հետ, բայց սա դեռ բոլորը չէ: Օրինակ` Լիբանանում տղամարդիկ իրավունք ունեն սեքսով զբաղվելու կենդանիների հետ, բայց միայն այն բանից հետո, երբ նույն այդ տղամարդը համոզվի, որ կենդանին էգ է: Իսկ եթե սխալվի, տղամարդուն սպասվում է ոչ միայն դառը հիասթափություն, այլև մահապատիժ:

 

5 - րդ տեղ

 

Մինչ օրս իտալացի այն կանանց, ովքեր չունեն առավել գեղեցիկ տեսք, արգելվում է լողափում գտնվել գայթակղիչ տեսքով: Հետաքրքիր է, թե ով է որոշում` այդ կինը արդյո՞ք բավարար գրավիչ է, թե՞ ոչ:

 

4 - րդ տեղ

 

Սիրո՞ւմ եք նայել Ձեր սիրելիի աչքերին Հունգարիայում: Դուք զուրկ եք այդ իրավունքից, քանի որ այստեղ իրավունք ունեք սիրել միմյանց միայն ընդհանուր խավարի մեջ: Եվ պետք է բացառվի լույսի ցանկացած ցոլք:

 

3 - րդ տեղ

 

Չինաստանում շատ հեշտ է վիրավորել կանանց, որի առավել աղաղակող դրսևորում համարվում է աղջկա մերկ ոտքերին նայելը: Եթե Դուք հայտնվել եք այս հանցագործության կենտրոնում, մի քանի օր բանտում հայտնվելու վտանգի տակ եք:

 

2 - րդ տեղ

 

Իսկ Դուք լա՞վ եք դաստիարակել Ձեր աղջիկներին: Եթե ոչ, ապա պետք է ուրախ լինեք, որ չեք ապրում Հավայան կղզիներում: Այստեղ անչափահաս աղջկա հետ ինտիմ հարաբերությունների համար պատժի կենթարկվեն նրա ծնողները: Ընդ որում` նրանք դատապարտում են ոչ միայն ազատագրման, այլև իրավապահ մարմինների տաժանակիր աշխատանքի:

 

1 - ին տեղ

 

Ի՞նչ մտքեր են ծագում Ձեզ մոտ, երբ Ձեր ամուսինը տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք: Յուտա նահանգում օրենսդիրները կարծում են, որ յուրաքանչյուր ոք երազում է նման իրավիճակում սեքսով զբաղվել իր ամուսնու հետ: Այդ պատճառով էլ դա արգելված է Յուտայում: