Tert.am-ը գրում է.
Բանգորի համալսարանի գիտնականները խորհուրդ չեն տալիս կանան` ակտիվորեն շպարվել, քանի որ դա վանում է տղամարդկանց: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Business Standard-ին:
Անցկացված հարցումների համաձայն տղամարդիկ նախընտրում են թեթև շպարով կամ առանց շպարի կանանց:
Հոգեբան դոկտոր Ալեքս Ջոնսը փաստում է, որ այս եզրակացությունը հիմնված է սոցիալական ցանցերում «առանց դիմահարդարման» նշումով լուսանկարների հանդեպ տղամարդկանց ռեակցիայի վերլուծության վրա:
Գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել են, որ կանանց 80%-ն այնքան են անհանգստանում իրենց արտաքին տեսքի համար, որ առանց շպարի հանդիպման են գնում նոր ծանոթությունից միայն մեկ ամիս անց: 17%-ը դա անում է երկու ամիս անց, 16%-ը կես տարի անց, 8%-ը՝ մեկ տարի անց: