Արտաքի՞նն է կարևոր, թե՞ ներքինը. սրանք այն մշտական ն հարցերն են, որոնք ոչ միայն պարբերաբար հնչեցնում են կանայք, այլև հայտնվում են գիտնականների ուշադրության կենտրոնում:

 

Վերջիններս պարզել են, թե ինչ են այդ մասին մտածում տղամարդիկ: Համաձայն բրիտանացի մասնագետների անցկացրած հետազոտության՝ տղամարդկանց համար ավելի կարևոր է կնոջ արտաքին գեղեցկությունը, քան ներքինը: Տղամարդկանց 36 տոկոսն առանց երկար մտածելու հայտարարել է, որ կբաժանվի իր զուգընկերուհուց, եթե նա գիրանա: Տղամարդկանց կարծիքով՝ կնոջ ավելորդ կիլոգրամները նրան դարձնում են պակաս սեքսուալ:

 

Ի դեպ, կանայք այդ հարցում ավելի հավատարիմ են. նրանց միայն 10 տոկոսն է պատրաստ բաժանվել տղամարդուց ավելորդ կլիոգրամների համար:

 

Աղբյուր' LADYNEWS.am