1. Ինքնավստահություն

Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ովքեր գիտեն, թե կյանքում ինչ են ցանկանում: Դա վերաբերում է ոչ միայն կանանց ենթարկվող («подкаблучник») տղամարդկանց, այլև առաջնորդներին:

 

2. Հուզականություն

Մի հավատացեք այն տղամարդկանց, ովքեր ասում են, որ կինը պետք է Սառցե թագուհու նման խաղաղ լինի: Ցանկացած իրեն հարգող տղամարդ ցանկանում է, որ կինը անկողնում հրաբուխ, այլ ոչ թե անհոգի սառցե կտոր լինի: Անխոս, կանացի հուզականությունը որոշ չափով խաթարում է նման տղամարդկանց հանգիստը, սակայն դա նրանց թմրանյութի նման անհրաժեշտ է:

 

3. Խիզախություն

Կինը պետք է խիզախ լինի: Յուրաքանչյուր տղամարդ նման է մեծ երեխայի, որին մայր է անհրաժեշտ, պաշտպան և դաստիարակ: Եվ եթե նույնիսկ նա հոգ է տանում կնոջը, և ընտանիքը պահելու և պաշտպանելու ողջ հոգսը նրա ուսերին է, պետք չէ մոռանալ, որ նա նույնպիսի պաշտպանվածության և հոգատարության կարիք ունի:

 

4. Ողջամտություն

Առաջին հայացքից անէական թվացող այս որակը տղամարդկանց համար չափազանց կարևոր է: Նրանք չեն սիրում հիմար կանանց, ովքեր ժամերով կարող են անիմաստ խոսել հեռախոսով և իրենց հիմար մտքերը փաթաթել տղամարդկանց:

 

5. Ծախսերի մեջ զսպվածություն

Տղամարդիկ չեն սիրում ծախսողներին: Նրանց հունից հանում է կանանց՝ անպետք բաների վրա մեծ գումարներ ծախսելու ունակությունը:

 

Շարունակությունը՝ այստեղ: