Թեև խստաշունչ ձմեռը վաղուց արդեն հետևում է, այնուամենայնիվ, շնչուղիների տարբեր վարակները շարունակում են տանջել շատերիս: Ցավոք ժամանակակից գիտությունը դեռևս չի մշակել հակավիրուսային այնպիսի արդյունավետ միջոցներ, որոնք թույլ կտային ժամանակին կանխարգելել վարակի տարածումը, կանխել դրա անցանկալի հետևանքներն առողջության համար:
Միաժամանակ դեղագետներն ահազանգ են հնչեցնում. հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է և մարդկությունը շուտով կարող է կանգնել իրական աղետի առջև, երբ պարզապես հնարավոր չի լինի պայքարել հասարակ գրիպի հետևանքների դեմ: Ինչպես հայտնի է, բակտերիաներն ունեն հակաբիոտիկներին ադապտացվելու հատկություն, բժշկությունը դրա դեմ պայքարում է նոր դեղամիջոցների մշակմամբ: Սակայն շուտով հնարավոր է այլևս գոյություն չունենան հակաբիոտիկների այնպիսի տարբերակներ, որոնց նկատմամբ բակտերիաները կայունություն ձեռք բերած չեն լինի:
Նման իրավիճակում մնում է միայն փաստել` ցանկացած նորը լավ մոռացված հինն է: Ժողովրդական բժշկության մեթոդներն այն են, ինչին կարող է ապավինել ժամանակակից մարդը: Ստորև ներկայացնում ենք սխտորով պատրասված մի շարք միջոցներ, որոնք կօգնեն ամրապնդել դիմադրողականությունը և պայքարել մի շարք հիվանդություններ դեմ:
Շարունակությունը` այստեղ: