Երբեմն նիհարելուն խանգարում է սովածության մշտական զգացումը: Նման դեպքում անհրաժեշտ է գտնել ախորժակը նվազեցնելու որևէ միջոց, միևնույն ժամանակ չվտանգելով առողջությունը: Առաջարկում ենք ժողովրդական մի քանի միջոց:

Խնձորի քացախ

Անհրաժեշտ է 2 ճաշի գդալ խնձորի բնական քացախը խառնել մեկ բաժակ ջրին և խմել ուտելուց առաջ: Դա հնարավորություն կտա ավելի քիչ ուտել:

Կտավատի յուղ

Ցանկալի է այն օգտագործել վաղ առավոտյան, նախաճաշից առաջ: Այսպես, յուրաքանչյուր առավոտ խմեք 2 ճաշի գդալ կտավատի յուղ:

Դարչին

Քաղցրավենիքի մշտական պահանջը նվազեցնելու համար վերցրեք ձեզ հետ դարչինի մի կտոր և պարբերաբեր շնչեք դրա բույրը:

Եթերայուղեր

Դրանք ևս կօգնեն պայքարել սովածության զգացողության դեմ: Անանուխի, վանիլի, թուրինջի բույրերը կօգնեն մոռանալ սովի մասին:

Ցորենի թեփ

Վերցրեք 200 գրամ ցորենի թեփը, ավելացրեք 1 լիտր տաք ջուր, եռացրեք 15 րոպե: Քամեք և թուրմը խմեք օրը 4 անգամ՝ 0,5 բաժակ:

Ազնվամորու թուրմ

Կես բաժակից քիչ ավելի հատապտուղը եփեք 2 բաժակ ջրով: Թողեք 4-5 ժամ և ուտելուց առաջ խմեք 1 բաժակ: