Այս միջոցները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում նոր սկսվող հարբուխը, գրիպը:
Կիտրոնի հյութը և մեղրը խառնել, քնելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ' տաք թեյով կամ կաթով: 100 գ մեղրին անհրաժեշտ է 1 կիտրոնի հյութ:
Ծովաբողկն ու մեղրը խառնել' 1:1-ի հարաբերությամբ: Ընդունել օրը երկու անգամ' առավոտյան և երեկոյան, 1-ական ճաշի գդալ:
Մեղրը, անիսոնի (анис) սերմերը և մի պտղունց աղը խառնել, ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել, թողնել սառչի: Ընդունել 2-ական ճաշի գդալ' յուարքանչյուր 2 ժամը մեկ: Բուժում է հազը, անցկացնում մրսածությունը: 1 թեյի գդալ մեղրին անհրաժեշտ է 2 ճաշի գդալ անիսոնի սերմ:
2-3 գդալ չորացրած-մանրացրած երիցուկին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, բերանը փակել, սրբիչով փաթաթել, թողնել 20 րոպե: Այնուհետև 3 բաժակ եռացրած ջուր ավելացնել և շնչել դրա գոլորշին: Բացում է շնչուղիները, կանխում բորբոքային երևույթները, թարմացնում շնչառությունը: