Լոնդոնում բացվել է գործակալ Ջեյմս Բոնդի տրանսպորտային միջոցներին նվիրված խոշորագույն ցուցադրություն։ «Բոնդը շարժման մեջ» ցուցահանդեսը Լոնդոնի կինոյի թանգարանում կցուցադրվի մինչև հաջորդ տարվա մարտի վերջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Թանգարանում կարելի է ծանոթանալ հայտնի գործակալի ավտոմեքենաների ամբողջ հավաքածուին։ Բացի ավտոմեքենաներից, ներկայացված են մոտորանավակներ, մոտոցիկլետներ և նույնիսկ ինքնաթիռներ։
Լուսանկարների շարունակությունը` այստեղ: