Tert.am-ը գրում է.
Լոնդոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում մայիսի 3-ից կգործի նոր ցուցադրություն՝ Wedding Dresses 1775−2014-ը, հայտնում է buro247.ru-ն։
Ցուցադրությունն ընդգրկում է ավելի քան 250 տարի, այնպես որ լիարժեք պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է փոփոխվել հարսանեկան մշակույթը մինչ օրս, դժվար չի լինի։ Ցուցադրությունը պատրաստվել է 5 տարի, արդյունքում՝ հավաքվել է տարբեր ժամանակաշրջանների պատկանող ավելի քան 80 հարսանեկան զգեստ, որոնք ստեղծվել են հայտնի դիզայներների կողմից։
«Իմ նպատակն է ներկայացնել հարսանեկան զգեստի էվոլյուցիան՝ սկսած 18-րդ դարից, քանի որ մինչ այդ գրավոր վկայություններ դրա գոյության մասին շատ քիչ են։ Ու թեև հարսանեկան զգեստի բաղկացուցիչ մասը սպիտակ գույնն է, երկար ժամանակ վեճեր են ընթացել դրա երանգի վերաբերյալ»,- պատմել է ցուցադրության կազմակերպիչ Էդվին Էրմանը։
Շարունակությունը` այստեղ: