Երեկ Լոնդոնում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է "Topshop Unique" հավաքածուի ցուցադրությունը: Ցուցադրության հերոսուհին մոդել Կարա Դելևինն էր, ով վերջերս այդ բրենդի դեմքն էր դարձել: Ցուցադրությանը ներկա էին նաև Ելենա Պերմինովան, Ալեքսա Չանգը, Պոպի Դելվինը և Աննա Վինտուրը: